10:05  ,  21 նոյեմբերի, 2020

Մխիթարյանը` Պրեմիեր լիգայում խաղացած հետխորհրդային երկրների ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Ռուսական Sports.ru կայքը կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղացած հետխորհրդային երկրների ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Թիմում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի առաջնությունում խաղացել է 2016-2020-ը: Սկզբում նա հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», այնուհետև տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 7 խաղի և դարձել 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում