21:48  ,  20 նոյեմբերի, 2020

Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Լոնդոնում անցկացվող АТР-ի տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ուժերը չափեց գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ:

1 ժամ 37 րոպե տևած մրցավեճում Ջոկովիչն առավելության հասավ 6:3, 7:6, 7:4 հաշվով և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի ավստրիացի Դոմինիկ Տիմը, իսկ եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևն ու իսպանացի Ռաֆայել Նադալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում