13:22  ,  20 նոյեմբերի, 2020

ՀՖՖ-ն ու Տալինի «Արարատը» նվերներ են հանձնել արցախցի երեխաներին

Կարևորելով հումանիտար առաքելության դերը այս օրերին՝ ՀՖՖ-ն շարունակում է անցկացնել միջոցառումների շարք Հայաստանում հանգրվանած արցախցի երեխաների համար:

Կանանց Հայաստանի ազգային հավաքականի անդամները և ՀՖՖ ներկայացուցիչներն այցելել են Հավաքական թիմերի մարզական կենտրոն, որտեղ արցախցի երեխաների հետ անցկացրել են տարբեր խաղեր, իսկ վերջում երեխաները նվերներ են ստացել ՀՖՖ-ի և Տալինի «Արարատ» ակումբի կողմից, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում