12:41  ,  20 նոյեմբերի, 2020

Արման Ծառուկյանը հաջորդ մենամարտը կանցկացնի հունվարին

UFC-ում հանդես եկող ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը հաջորդ մենամարտը կանցկացնի հունվարի 23-ին:

Աբու Դաբիում կայանալիք UFC 257 մրցաշարում հայ մարտիկի մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստը, hաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը:

Մենամարտը կանցկացվի թեթև քաշային կարգում:

24-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 17 մենամարտ, տարել 15 հաղթանակ ու կրել 2 պարտություն: 25-ամյա Հակպարաստը տարել է 12 հաղթանակ ու կրել 3 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս