11:15  ,  20 նոյեմբերի, 2020

Արցախում զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը

Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում հայրենիքին իր պարտքը կատարելիս զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կիրակոսյանը գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ:

«Արարատ-Արմենիան» ցավակցել է Էդիկի ծնողներին, ընկերներին և հարազատներին:

Էդիկ Կիրակոսյանը Երևանի «Փյունիկի» սան է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս