15:14  ,  20 նոյեմբերի, 2020

NBA-ի աստղը բաց կթողնի երկրորդ մրցաշրջանն անընդմեջ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նախորդ չեմպիոն «Գոլդեն Սթեյտի» առաջատարներից Կլեյ Թոմփսոնը բաց կթողնի 2020/2021թթ. մրցաշրջանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

30-ամյա ամերիկացի բասկետբոլիստը թիմի մարզմանը աքիլեսյան ջիլի ծանր վնասվածք է ստացել երկկողմանի հանդիպման ժամանակ: Թոմփսոնը չի կարողացել խաղահրապարակը լքել ինքնուրույն:

Հիշեցնենք, որ NBA-ի եռակի չեմպիոնը նախորդ մրցաշրջանը բաց էր թողել ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով: Նախորդ անգամ նա պաշտոնական հանդիպման մասնակցել է 2019-ի հունիսի 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում