09:08  ,  20 նոյեմբերի, 2020

Ջևան Չելոյանցն աջակցել է Ստանիսլավ Չերչեսովին

Երևանի «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցն աջակցել է ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովին:

«Վաղուց եմ ծանոթ Չերչեսովի հետ, թեև վերջին շրջանում տարբեր պատճառներով չեմ հաղորդակցվում նրա հետ: Սերբերի դեմ խաղի արդյունքը սարսափելի էր հավաքականի համար, սակայն ես կցանկանայի աջակցել Չերչեսովին:

Ոչ մի դեպքում պետք չէ նրան հանել պատասխանատվությունից, սակայն պետք է հասկանալ, որ վերջին տարիներին օգտակար շատ բան է արվել ազգային թիմի համար, և հիմա ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ այդ մասին: Պետք է հետևություններ անել Բելգրադում տեղի ունեցած խաղից և նայել ապագային: Չերչեսովը պետք է հանգիստ շարունակի աշխատանքը՝ նվազագույնը մինչև Եվրոպայի առաջնության ավարտը»,- Չելոյանցի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը 0:5 հաշվով պարտվել էր սերբերին ու երկրորդ տեղը գրավել B դիվիզիոնի երրորդ խմբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով