10:08  ,  20 նոյեմբերի, 2020

Քոնոր Մաքգրեգորը պայմանագիր է կնքել Պորյեի հետ մենամարտի համար

Խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը պայմանագիր է կնքել ամերիկացի Ջաստին Պորյեի հետ մենամարտի համար: Այդ մասին 32-ամյա իռլանդացին հայտնել է սոցցանցերում:

Մաքգրեգորի և Պորյեի միջև ռևանշ մենամարտը տեղի կունենա 2021-ի հունվարի 23-ին կայանալիք UFC 257 մրցաշարում:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը և Ջաստին Պորյեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում