00:44  ,  20 նոյեմբերի, 2020

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստներ՝ խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանը և Տիգրան Բարսեղյանը WhoScored-ի վարկածով ընդգրկվել են Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի խորհրդանշական հավաքականում:

Ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Բարսեղյանը ստացել է թիմում երկրորդ ամենաբարձր գնահատականը՝ 7.4: Ռուսական «Տամբովի» հարձակվող Կարապետյանի գնահատականը 6.9 է:

Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը Ազգերի լիգայի խմբային փուլում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է: 6 տուրերում նա դարձել է 4 գոլային փոխանցման ու մեկ գոլի հեղինակ: Ալեքսանդր Կարապետյանը ևս խփել է մեկ գոլ:

Ազգերի լիգայի  վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիային և, 11 միավորով գրավելով առաջին տեղը, նվաճել B դիվիզիոնի ուղեգիր: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով գրավեց երկրորդ տեղը, Վրաստանը հավաքեց 7 միավոր, իսկ Էստոնիան՝ 3:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս