00:10  ,  20 նոյեմբերի, 2020

«Լեոն» հաղթել է 33:0 հաշվով

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացվել են 5-րդ տուրի հանդիպումները, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Գործող չեմպիոն «Լեոն» տարել է երրորդ անընդմեջ հաղթանակը՝ 33:0 հաշվով ուժեղ գտնվելով «Եղվարդից»: 3 խաղից հետո «Լեոն» 9 միավորով երկրորդ տեղում է և 3 միավոր հետ է առաջատար «Ալաշկերտից», որը 4 խաղում տարել է նույնքան հաղթանակ:

Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր 

«Եղվարդ» - «Լեո»՝ 0:33

«Արարատ-Արմենիա» - «ՀՊՏՀ Երևան»՝ 3:1

«Վան» - «Լուսառատ»՝ 3:8

«Վեստ Արմենիա» - «Ֆալկոնս»՝ 4:6

«Ալաշկերտ» - «Քարվանսարա»՝ 16:5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում