23:35  ,  19 նոյեմբերի, 2020

Վահան Բիչախչյանը հաղթանակը նվիրել է հայ զինվորին (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի վերջին՝ 6-րդ տուրի խաղում Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ հաղթանակը նվիրել է հայ զինվորին:

«Հրաշալի օր Հայաստանի համար: Բոլորիս շնորհավորում եմ այս պատմական իրադարձության համար ու հաղթանակը նվիրում եմ մեր հերոս զինվորներին, որոնք զոհողությունների գնացին մեր սուրբ հայրենիքի համար: Միշտ կհիշենք ու կպատվենք նրանց: Հզոր հայ ազգ»,- ֆեյսբուքյան էջում գրել է 21-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում նոյեմբերի 18-ին տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր Հովհաննես Համբարձումյանի գոլի շնորհիվ և, 11 միավորով գրավելով առաջին տեղը, նվաճել Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգիր: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով գրավեց երկրորդ տեղը, Վրաստանը հավաքեց 7 միավոր, իսկ Էստոնիան՝ 3:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով