21:10  ,  19 նոյեմբերի, 2020

Մարկոս Պիզելի. Կարոտում եմ Հայաստանի հավաքականը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին արձագանքել է ազգային թիմի հաջողությանն Ազգերի լիգայում:

«Ապրես, Հայաստանի ազգային հավաքական: Կարոտում եմ քեզ»,- Ինստագրամի story բաժնում գրել է բրազիլացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիային և, 11 միավորով գրավելով առաջին տեղը, նվաճել B դիվիզիոնի ուղեգիր: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով գրավեց երկրորդ տեղը, Վրաստանը հավաքեց 7 միավոր, իսկ Էստոնիան՝ 3:

Մարկոս Պիզելին այս տարվա հունվարին վնասվածքի պատճառով ավարտել էր կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում