20:35  ,  19 նոյեմբերի, 2020

Ամփոփիչ մրցաշար. Դոմինիկ Տիմը պարտվեց, բայց կիսաեզրափակիչում է

Լոնդոնում անցկացվող АТР-ի տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում ավստրիացի Դոմինիկ Տիմը 2 սեթում պարտվեց ռուս Անդրեյ Ռուբլյովին՝ 2:6, 5:7: Մրցախաղը տևեց 1 ժամ 15 րոպե:

Տիմը ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր էր նվաճել մեկնարկային 2 մրցախաղերում տարած հաղթանակների շնորհիվ: Այս խմբից կիսաեզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը և հույն Ստեֆանոս Ցիցիպասը, որոնք կհանդիպեն նոյեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ մյուս խմբում ընդգրկված են աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը (Սերբիա), Դանիիլ Մեդվեդևը (Ռուսաստան), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա) և Դիեգո Շվարցմանը (Արգենտինա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում