Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի վերջին՝ 6-րդ տուրի խաղում Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ հաղթանակից հետո խաղադաշտում կատարել են Հայաստանի պետական օրհներգը:
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր Հովհաննես Համբարձումյանի գոլի շնորհիվ և, 11 միավորով գրավելով առաջին տեղը, նվաճել Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգիր: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով գրավեց երկրորդ տեղը, Վրաստանը հավաքեց 7 միավոր, իսկ Էստոնիան՝ 3:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում