19:15  ,  19 նոյեմբերի, 2020

Ջոնել Դեսիրեն՝ «Ուրարտուի» լավագույն ֆուտբոլիստ

«Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է երևանյան ակումբի՝ մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստ:

Լավագույն խաղացողի կոչման հավակնորդների թվում էին նաև Արսեն Բեգլարյանը, Հակոբ Հակոբյանը, Դմիտրի Գուզը և Ուգոչուկվու Իվուն։

«Այս մրցանակի համար առաջին հերթին շնորհակալ եմ թիմակիցներիս, նրանց շնորհիվ եմ կարողացել գոլեր խփել ու արժանանալ այս մրցանակին։ Մրցաշրջանում մեր գլխավոր նպատակն է գավաթակիր ու առաջնության չեմպիոն դառնալը, կփորձեմ ավելի շատ աշխատել, որպեսզի հնարավորինս օգտակար լինեմ թիմին, ինչպես նաև անհատական լավ ցուցանիշներ գրանցեմ։ Այս մրցանակը շարժառիթ է ինձ համար, կաշխատեմ արդարացնել բոլոր սպասելիքները»,- Դեսիրեի խոսքը մեջբերում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ջոնել Դեսիրեն «Ուրարտու» էր տեղափոխվել այս տարվա ամռանը։ Անցկացրած 6 խաղերում հարձակվողը դարձել է 6 գոլի հեղինակ և միանձնյա գլխավորում է Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում