12:03  ,  19 նոյեմբերի, 2020

Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում C դիվիզիոնի երկրորդ խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում ուժերը չափեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ և հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:

Մակեդոնացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն տվեց Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում բարձրանալ B դիվիզիոն, որտեղ մրցակիցները կլինեն անհամեմատ ավելի ուժեղ:

Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն են Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Ռուսաստանը, Շվեդիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ռումինիան, Շոտլանդիան, Իսրայելը, Սերբիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Մոնտենեգրոն, Սլովենիան, Ալբանիան:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի երկրորդ խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Վրաստանը ունի 7 միավոր և երրորդ տեղում է, իսկ Էստոնիան 3 միավորով վերջին՝ չորրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում