22:12  ,  18 նոյեմբերի, 2020

Հովհաննես Համբարձումյանը բացեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպման հաշիվը

Ազգերի լիգայի մրցաշարի խմբային փուլի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցում է Հյուսիսային Մակեդոնիայի ազգային ընտրանու հետ:

55-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականին հաշվի մեջ առաջ մղեց Հովհաննես Համբարձումյանը:

Մակեդոնացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն կտա Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում բարձրանալ B դիվիզիոն, որտեղ մրցակիցները կլինեն անհամեմատ ավելի ուժեղ:

Ազգերի լիգա, 6-րդ տուր

C դիվիզիոն

Երկրորդ խումբ

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 1:0 

Հովհաննես Համբարձումյան, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում