20:01  ,  18 նոյեմբերի, 2020

Հայաստանի հավաքականը ժամանել է GSP ստադիոն (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոն, որտեղ Երևանի ժամանակով 21:00-ին Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ազգային ընտրանու հետ:

Հայաստանի հավաքականը խաղադաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով՝ Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Տիգրան Բարսեղյան, Հակոբ Հակոբյան, Արշակ Կորյան, Ալեքսանդր Կարապետյան:

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրից հետո Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 8 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար Հյուսիսային Մակեդոնիան ունի 9 միավոր, Վրաստանը՝ 6, իսկ Էստոնիան՝ 2: Նոյեմբերի 15-ին անցկացված նախորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում 2:1 հաշվով հաղթել էր վրացիներին:

Ազգային հավաքականը ժամանեց GSP մարզադաշտ #Հայաստան #Armenia #ArmenianNT #UNL #NationsLeague #ARMMKD

Posted by Football Federation of Armenia on Wednesday, November 18, 2020

Նախավարժանք #Հայաստան #Armenia #ArmenianNT #UNL #NationsLeague #ARMMKD

Posted by Football Federation of Armenia on Wednesday, November 18, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով