14:46  ,  18 նոյեմբերի, 2020

EWF-ը հաստատեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության նոր ժամկետները

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 3-11-ը Մոսկվայում, հայտնում է Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի (EWF) մամուլի ծառայությունը:

Եվրոպայի առաջնությունը Ռուսաստանի մայրաքաղաքում պետք է տեղի ունենար ապրիլին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել էր մինչև հունիս։ Ամռանը ևս հնարավոր չեղավ անցկացնել մրցաշարը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն օլիմպիական վարկանիշային մրցաշար է։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում