15:42  ,  18 նոյեմբերի, 2020

NBA-ը ներկայացրել է նոր մրցաշրջանի ձևաչափն ու ժամկետները

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկայացրել է նոր մրցաշրջանի անցկացման ժամկետները:

Նախամրցաշրջանային հանդիպումները կմեկնարկեն դեկտեմբերի 11-ին, իսկ կանոնավոր առաջնությունը՝ դեկտեմբերի 22-ին: Կանոնավոր առաջնությունում թիմերը կանցկացնեն 72-ական հանդիպում: Առաջնության խաղացանկը կներկայացվի 2 փուլով:

«Բոլոր աստղերի հանդիպումով» պայմանավորված դադարը տեղի կունենա մարտի 5-10-ը:

Կանոնավոր առաջնությունից հետո կանցկացվի նաև փլեյ-ին փուլ, որում 2 թիվիզիոններում 7-րդ տեղ գրաված թիմերը կմրցեն 8-րդ տեղերի թիմերի հետ: 9-րդ և 10-րդ տեղ զբաղեցրածները պետք է տանեն 2 անընդմեջ հաղթանակ, որպեսզի հնարավորություն ստանան հանդես գալ փլեյ-օֆֆում:

Հիշեցնենք, որ այս տարի NBA-ի չեմպիոնի կոչումը նվաճել էր «Լոս Անջելես Լեյքերսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում