14:02  ,  18 նոյեմբերի, 2020

Նշան Մունչյանի եղբայրը սպանվել է Շուշիում

Անկախ Հայաստանի բռնցքամարտի առաջին աշխարհի չեմպիոն Նշան Մունչյանի ավագ եղբայր Աշոտ Մունչյանն ադրբեջանցիների կողմից սպանվել է Շուշիում: Այդ մասին Նշան Մունչյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում:

«Օրեր առաջ Շուշիում՝ իր իսկ տանը, ադրբեջանցիների կողմից սպանվել է իմ մեծ եղբայրը՝ Աշոտ Առաքելի Մունչյանը, ծնված 1951թ.: Երեկ տեղի ունեցավ նրա հուղարկավորությունը Եռաբլուրում: Ես և իմ ընտանիքը սգում ենք իմ եղբոր և Արցախում զոհված բոլոր նահատակների հիշատակը»,- գրել է նախկին բռնցքամարտիկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում