13:31  ,  18 նոյեմբերի, 2020

Երիտասարդական ԵԱ. Հայաստանի թիմն ապահովել է առնվազն 4 մեդալ

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներ դուրս են եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, hաղորդում է ակումբի ՀԲՖ ծառայությունը:

Եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, 48 կգ քաշային Գահանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:

Նոյեմբերի 18-ին կիսաեզրափակիչ դուրս գալու համար կմեկնամարտեն 60 կգ քաշային Արթուր Սահակյանն ու 64 կգ քաշային Վահագ Գալուստյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում