21:12  ,  17 նոյեմբերի, 2020

Ամփոփիչ մրցաշար. Նադալը պարտություն կրեց

Լոնդոնում անցկացվող АТР-ի տարվա ամփոփիչ մրցաշարի երկրորդ տուրում աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը պարտվեց ավստրիացի Դոմինիկ Տիմին: Ավստրիացի թենիսիստն առավելության հասավ 2 սեթում՝ 7:6, 7:6:

Չնայած երկրորդ հաղթանակին՝ Դոմինիկ Տիմը դեռ չի ապահովել տեղը փլեյ-օֆֆում:

Առաջին տուրում Նադալը հաղթել էր ռուս Անդրեյ Ռուբլյովին, իսկ Տիմն ուժեղ էր գտնվել հույն Ստեֆանոս Ցիցիպասից:

Հիշեցնենք, որ մյուս խմբում ընդգրկված են աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը (Սերբիա), Դանիիլ Մեդվեդևը (Ռուսաստան), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա) և Դիեգո Շվարցմանը (Արգենտինա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում