10:30  ,  17 նոյեմբերի, 2020

Նուրմագոմեդովը մեր հերոսը չէ. Չելյաբինսկում վանդալիզմի է ենթարկվել Խաբիբի գրաֆիտին (ֆոտո)

Չելյաբինսկում վանդալիզմի է ենթարկվել խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի պատկերով գրաֆիտին, հայտնում է «Регион 74»-ը:

«Նա մեր հերոսը չէ»,- գրել են վանդալները գրաֆիտիի վրա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Խաբիբ Նուրմագոմեդովը հաղթանակ տարավ ամերիկացի Ջասթին Գեթժիի նկատմամբ և հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

UFC-ում Նուրմագոմեդովն անցկացրել է 29 հանդիպում, տարել 29 հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում