02:03  ,  17 նոյեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Կիպրոս (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Կիպրոս, որտեղ նոյեմբերի 18-ին կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի վերջին մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել են մայրաքաղաք Նիկոսիայի «Լենդմարկ» հյուրանցում:

Նոյեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 17:15-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 18:00-ին՝ GSP մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը:

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝ Երևանի ժամանակով՝ 21:00-ին:

Մանրամասն https://www.ffa.am/hy/1605503850 #Հայաստան #Armenia #ArmenianNT #UNL #NationsLeague #ARMMKD

Posted by Football Federation of Armenia on Monday, November 16, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով