09:15  ,  17 նոյեմբերի, 2020

Տոնի Ֆերգյուսոն. Մաքգրեգորը վախկոտ է

Խառը մենամարտերի ամերիկացի մարզիկ Տոնի Ֆերգյուսոնը 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին անվանել է վախկոտ, որը խուսափում է մրցել ուժեղ մարզիկների հետ:

«Դու համարձակություն չունես ուժեղ մարզիկների հետ մենամարտելու համար: Դու վախկոտ ես, որը միայն իր չեմպիոնական գոտիներով է հպարտանում:

Մինչ հանդիպում, վախկոտ»,- գրել է Ֆերգյուսոնը Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Ավելի վաղ Քոնոր Մաքգրեգորն ակնարկել էր կարիերան վերսկսելու մասին: Սպասվում է, որ Մաքգրեգորը 2021-ի հունվարին ռևանշ մենամարտ կանցկացնի ամերիկացի Ջաստին Պորյեի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում