23:08  ,  16 նոյեմբերի, 2020

Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարում

Աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը հաղթանակ է տարել Լոնդոնում անցկացվող АТР-ի տարվա ամփոփիչ մրցաշարի առաջին շրջանում:

A խմբում 1 ժամ 18 րոպե տևած պայքարում Ջոկովիչը հաղթել է արգենտինացի Դիեգո Շվարցմանին 6:3, 6:2 հաշվով:

A խմբում ընդգրկված են աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը (Սերբիա), Դանիիլ Մեդվեդևը (Ռուսաստան), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա) և Դիեգո Շվարցմանը (Արգենտինա):

Հիշեցնենք, որ մրցաշարում հաղթանակով էր մեկնարկել նաև աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը, որը 6:3, 6:4 հաշվով հաղթել է ռուս Անդրեյ Ռուբլյովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում