15:33  ,  16 նոյեմբերի, 2020

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա խաղի մրցավարները

Ֆուտբոլի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականների միջև Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումը կսպասարկի Շոտլանդիան ներկայացնող մրցավարական բրիգադ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 42-ամյա Բոբի Մադենը: Եզրային մրցավարների պարտականությունները կկատարեն Դևիդ Ռումը ու Գրաեմ Ստյուարտը: Չորրորդ պաշտոնյան է Դոնալտ Ռոբերտսոնը:

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում: ՈւԵՖԱ-ի փոխարեն խաղը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս