13:38  ,  16 նոյեմբերի, 2020

Ամփոփիչ մրցաշար. Նադալը մեկնարկել է հաղթանակով

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակով է մեկնարկել Լոնդոնում անցկացվող АТР-ի տարվա ամփոփիչ մրցաշարում:

Առաջին տուրում իսպանացի թենիսիստը 6:3, 6:4 հաշվով հաղթել է ռուս Անդրեյ Ռուբլյովին: Մրցախաղը տևել է 1 ժամ 19 րոպե:

B խմբի մյուս խաղում ավստրիացի Դոմինիկ Տիմն ուժեղ է գտնվել հույն Ստեֆանոս Ցիցիպասից:

Հիշեցնենք, որ A խմբում ընդգրկված են աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը (Սերբիա), Դանիիլ Մեդվեդևը (Ռուսաստան), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա) և Դիեգո Շվարցմանը (Արգենտինա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում