09:06  ,  16 նոյեմբերի, 2020

Դավիթ Յուրչենկո. Այս հաղթանակը ձեր բոլորի համար է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրում վրացիների նկատմամբ հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Այս հաղթանակը թարմ օդի շունչ է բոլորիս համար այս ծանր պահին: Այս հաղթանակը ձեր բոլորի համար է»,- Ինստագրամում գրել է Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահը՝ տեղադրելով նաև իր հրաշալի սեյվի տեսանյութը:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 2:1 հաշվով: Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրից հետո Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 8 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար Հյուսիսային Մակեդոնիան ունի 9 միավոր, Վրաստանը՝ 6, իսկ Էստոնիան՝ 2: Նոյեմբերի 18-ին անցկացվելիք վերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում կմրցի մակեդոնացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս