16:07  ,  15 նոյեմբերի, 2020

Հեմիլթոնը հավասարվեց ռեկորդակիր Շումախերին․ Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն

«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը 7-րդ անգամ նվաճեց Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ հավասարվելով լեգենդար գերմանացի, տիտղոսների քանակով ռեկորդակիր Միխայել Շումախերին։

Հեմիլթոնը նվաճեց Թուրքիայի Մեծ մրցանակի հաղթողի կոչումը եւ առաջնության ավարտից երեք փուլ առաջ անհասանելի դարձավ թիմակից Վալտերի Բոտասի համար, որը գրավեց 14-րդ տեղը։

Միայն Ֆինլանդիայի ներկայացուցիչն էր մինչեւ այս փուլը պահպանում Հեմիլթոնին հասնելու տեսական հնարավորություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս