21:26  ,  14 նոյեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Վրաստանի դեմ խաղից առաջ (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո» ստադիոնում վերջին մարզումն է անցկացրել Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստանի հետ հանդիպումից առաջ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Կորոնավիրուսի թեստի դրական պատասխանների պատճառով Վրաստան չեն մեկնել կիսապաշտպաններ Էդգար Բաբայանը և Աղվան Պապիկյանը, ինչպես նաև ՀՖՖ օպերատորը և թարգմանիչը: 

Վրաստան - Հայաստան խաղը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Թբիլիսիի «Դինամո» ստադիոնում: 3 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: 

Հայաստանի ազգային հավաքականը «Դինամո» մարզադաշտում անցկացնում է իր վերջին մարզումը՝ Վրաստանի ընտրանու դեմ հանդիպումից առաջ #Հայաստան #Armenia #ArmenianNT #UNL #NationsLeague #GEOARM 

Posted by Football Federation of Armenia on Saturday, November 14, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում