18:18  ,  14 նոյեմբերի, 2020

Խոակին Կապառոսի և Գևորգ Ղազարյանի մամուլի ասուլիսը՝ Վրաստանի հետ հանդիպումից առաջ (ուղիղ)

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստանի հետ հանդիպումից առաջ պատասխանում են լրագրողների հարցերին:

Վրաստան - Հայաստան խաղը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Թբիլիսիի «Դինամո» ստադիոնում: 3 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում