15:10  ,  14 նոյեմբերի, 2020

Ֆուտբոլային անակնկալներ՝ արցախցի երեխաների համար (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր, սուպերգավաթակիր ու փոխչեմպիոն Երևանի «Նոան» ՀՖՖ-ի ու Էստոնիայի «Արարատ» ակումբի հետ համատեղ հանդես է եկել նախաձեռնությամբ: Երևանյան ակումբի աղջիկների թիմը հյուրընկալել էր Արցախից ժամանած երեխաներին, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երեխաների համար պատրաստվել են բազում նվերներ, անակնկալներ և ժամանցային ծրագրեր: Նրանք նաև հնարավորություն են ունեցել կիսել ֆուտբոլ խաղալու ուրախությունը «Նոայի» աղջիկների թիմի հետ:

Ակումբը կարևորում և գնահատում է նման նախաձեռնությունները և փորձում է իր ակտիվ մասնակցությունն ունենալ դրանք իրագործելու հարցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով