15:40  ,  14 նոյեմբերի, 2020

ММА-ի ռուս մարտիկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուս մարզիկ Սերգեյ Խարիտոնովը հոսպիտալացվել է ուղեղի ցնցումով ու քթի կոտրվածքով, հայտնում է «ТАСС»-ը:

Մոսկվայի «Լուժնիկի» համալիրում տեղի ունեցած խառը մենամարտերի մրցաշարից հետո 40-ամյա Խարիտոնովի վրա հարձակվել է MMA-ի մարտիկ, 32-ամյա Ադամ Յանդիևը:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի առթիվ: Մասնակիցներից մեկը ձերբակալվել է:

Սերգեյ Խարիտոնովի փաստաբանը հայտնել է, որ մարտիկը հիվանդանոցում կանցկացնի նվազագույնը 10 օր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում