01:05  ,  14 նոյեմբերի, 2020

Էդուարդ Վարդանյան. Պատերազմը պարզ ու անխնա բան է (ֆոտո)

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը Արցախ մեկնելուց հետո գրառում է կատարել սոցցանցերում:

«Պատերազմը պարզ ու անխնա բան է: Ով փորձում է ռոմանտիկացնել այն, երբեք չի զգացել արկերի պայթյունից քայքայված դիակի հոտը կամ չի հայտնվել խաչաձև կրակի տակ:

Պատերազմը միշտ ուղեկցվում է վշտով՝ նույնիսկ հաղթողների շարքերում: Որ կողմից էլ նայես, այն անիմաստ է: Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը: Դա մտածել են մարդիկ, որոնք շատ լավ ծանոթ են պատերազմի արդյունքներին: Այս լուսանկարում 3 սերունդների վիշտ է: Ամուսիններ ու որդիներ, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքին: Եվ ապացուցելու միակ շանսը, որ նրանց կյանքն ապարդյուն չէ, դա աշխարհը զարգանալու ու արարելու օգնությամբ ավելի լավը դարձնելն է: Ամեն բան մեր ձեռքում է»,- Ինստագրամում գրել է Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Էդուարդ Վարդանյանը Արցախ էր մեկնել հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում