17:40  ,  13 նոյեմբերի, 2020

Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը (ֆոտո)

Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացրել է հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստին և մարզիչին:

Նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Տոտենհեմի» կորեացի կիսապաշտպան Հյոն Մին Սոնը: Հոկտեմբերին Սոնը մասնակցել է 3 խաղի և դարձել 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև Չե Ադամսը («Սաութհեմփթոն»), Քոնոր Կոադին («Վուլվերհեմփթոն»), Պաբլո Ֆորնալսը («Վեստ Հեմ»), Ջեկ Գրիլիշը («Աստոն Վիլա»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Տիագո Սիլվան («Չելսի») և Կայլ Ուոկերը («Մանչեսթեր Սիթի»):

Ամսվա լավագույն մարզիչի մրցանակը բաժին է հասել «Վուլվերհեմփթոնը» գլխավորող Նունու Էշպիրիտու Սանտուին: Պորտուգալացի մասնագետն առաջ է անցել Ռալֆ Հազենհյուտելից («Սաութհեմփթոն»), Ժոզե Մոուրինյոյից («Տոտենհեմ»), Դևիդ Մոյեսից («Վեստ Հեմ») և Դին Սմիթից («Աստոն Վիլա»):

Հաղթողները որոշվել են երկրպագուների, փորձագետների ու Պրեմիեր լիգայի 20 ակումբների ավագների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս