16:45  ,  13 նոյեմբերի, 2020

«Արարատը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Շիրակի» հետ

Ազգային հավաքականների հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում Երևանի «Արարատը» հայտարարել է ստուգողական հանդիպում անցկացնելու մասին:

Երևանյան ակումբի մրցակիցը կլինի Գյումրու «Շիրակը»: Հանդիպումը տեղի կունենա Գյումրու քաղաքային ստադիոնում՝ նոյեմբերի 14-ին Երևանի ժամանակով 14:00-ին:

Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետո «Արարատը» 10 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է, իսկ «Շիրակը» 9-րդ տեղում է՝ 2 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով