01:39  ,  12 նոյեմբերի, 2020

Լևոն Արոնյան. Վերջին օրերը ամենացավալին էին իմ կյանքում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Speed Chess Championship արագ շախմատի առցանց մրցաշարում տարած հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին:

«Վերջին օրերը ամենացավալին էին իմ կյանքում: Սգում եմ մեր ողջ ազգի հետ միասին ու խոնարհվում մեր զոհվածների և իրենց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ նաև մեր կռիվ տված տղերքի առաջ, ովքեր շարունակում են իրենց սուրբ գործը: Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը:

Այսօրվա հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Հավատում եմ, որ սա կլինի մեր ազգի հաղթանակների նոր սկիզբը»,- գրել է հայ գրոմսայստերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Լևոն Արոնյանը հաղթանակով էր մեկնարկել Chess.com կայքում անցկացվող Speed Chess Championship արագ շախմատի առցանց մրցաշարում: 1/8 եզրափակիչում Արոնյանը հաղթել էր ռուս Յան Նեպոմնյաշչիին և դուրս եկել հաջորդ փուլ, որտեղ կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում