17:30  ,  11 նոյեմբերի, 2020

«Ուրարտուի» ակադեմիայում հայտարարված դադարը երկարաձգվել է

Երևանի «Ուրարտուի» ակադեմիայում հայտարարված դադարը երկարաձգվում է անորոշ ժամանակով, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Տեղեկացնում ենք, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի Ակադեմիայում հայտարարված դադարը երկարաձգվում է անորոշ ժամանակով։ Ինչպես հայտնի է, ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների մեկնարկը նույնպես հետաձգվել էր՝ հաշվի առնելով Հայաստանում COVID-19 վիրուսի ռեկորդային աճը:

Մանկապատանեկան թիմերի մարզումների վերսկսման ժամկետների մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով