16:22  ,  11 նոյեմբերի, 2020

Նուրմագոմեդովի եղբայրն առաջին մենամարտը կանցկացնի UFC-ում

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի եղբայրը՝ Ումար Նուրմագոմեդովը, հայտարարել է, թե երբ է առաջին մենամարտն անցկացնելու UFC-ում:

«UFC-ում իմ առաջին մենամարտը կանցկացնեմ մինչև այս տարվա վերջ: Կարծում եմ՝ մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին»,- Նուրմագոմեդովի խոսքը փոխանցում է MMAJunkie-ն:

Ումար Նուրմագոմեդովի մրցակցի անունը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին տեղի կունենա UFC-ի այս տարվա եզրափակիչ մենամարտերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում