10:42  ,  11 նոյեմբերի, 2020

Պրեմիեր լիգայի տնօրենը դեմ է մրցաշարում 5 փոփոխություն կատարելուն

Անգլիայի Պրեմիեր լիգայի գլխավոր տնօրեն Ռիչարդ Մաստերսը կողմ չի արտահայտվել, որ մրցաշարում այսուհետև թույլատրվի թիմերին ամեն հանդիպման ընթացքում 5 փոփոխություն իրականացնել:

«Շատ մասնագետներ դեմ են 5 փոփոխության գաղափարին, քանի որ կարծում են, որ 5 փոփոխությունը հնարավորություն կտա թիմերին ամբողջությամբ փոխարինել թիմի կազմը:

Այս գաղափարն այս պահին ընդունելի չէ, ես կողմ չեմ 5 փոփոխություն իրականացնելուն: Հետագայում բացառված չէ, որ այս հարցը նորից քննարկման դրվի»,- Մաստերսի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Նշենք, որ 5 փոփոխության գաղափարին կողմ են արտահայտվել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ու «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով