21:17  ,  10 նոյեմբերի, 2020

Մաքգրեգորի և Պորյեի ռևանշը կարող է տեղի չունենալ

Խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի և ամերիկացի Դաստին Պորյեի ռևանշ մենամարտի անցկացումը վտանգված է, տեղեկացնում է ESPN-ը:

Մարզիկները դեռ չեն ստորագրել մենամարտի անցկացման պայմանագիրը: UFC-ի ղեկավարությունը չի կարողանում Դաստին Պորյեի հետ համաձայնության գալ պայմանագրի ֆինանսական կետերի վերաբերյալ:

Եթե չհաջողվի համաձայնության գալ Պորյեի հետ, ապա Մաքգրեգորի մրցակիցը կլինի ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը և Դաստին Պորյեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս