14:35  ,  10 նոյեմբերի, 2020

Հայաստանի Ա-Լիգայի հերթական խաղերը հետաձգվել են

Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունում նոյեմբերի 10-ին նախատեսված խաղերն անորոշ ժամկետով դադարեցվել են:

«Հարգելի՛ հայրենակիցներ, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, անվտանգության նկատառումներից ելնելով, Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգան որոշում է կայացրել կանոնավոր առաջնության հանդիպումները այսօր՝ նոյեմբերի 10-ին, առայժմ անժամկետ, հետաձգել:  Նոր փոփոխությունների դեպքում լրացուցիչ կծանուցենք: Շնորհակալություն»,- ասվում է Ա-Լիգայի մամուլի ծառայության հայտարարությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում