17:30  ,  9 նոյեմբերի, 2020

«Ռոման» Մխիթարյանին շնորհավորել է քվեարկությունում հաղթելու առթիվ (ֆոտո)

Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ջեոնայի» դեմ Իտալիայի առաջնության 7-րդ տուրի արտագնա հանգիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Ռոմայի» մամուլի ծառայությունը Հայաստանի ազգային հավաքականի ավագին շնորհավորել է քվեարկությունում հաղթելու առթիվ՝ կատարելով հետևյալ գրառումը. «Շոկային հաղթողը»:

«Ջեոնայի» հաղթական խաղում (1:3) Հենրիխ Մխիթարյանը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:

31-ամյա Մխիթարյանը նախորդ անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձել էր 2016 թվականին տեղի ունեցած Հայաստան - Գվատենալա ընկերական խաղում (7:1): Իտալիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 7 խաղի և դարձել 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով