19:40  ,  9 նոյեմբերի, 2020

Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպայի թոփ-5 լիգաների շաբաթվա խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը WhoScored-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) հերթական շաբաթվա խորհրդանշական հավաքականում:

31-ամյա ֆուտբոլիստը ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 10 միավոր: Խորհրդանշական հավաքականում նման գնահատականի է արժանացել նաև Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիշը:

Հիշեցնենք, որ «Ջեոնայի» դեմ Իտալիայի առաջնության 7-րդ տուրի արտագնա խաղում (1:3) Հենրիխ Մխիթարյանը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ: Նա նաև ճանաչվել է «Ջեոնայի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

31-ամյա Մխիթարյանը նախորդ անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձել էր 2016 թվականին տեղի ունեցած Հայաստան - Գվատենալա ընկերական խաղում (7:1): Իտալիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 7 խաղի և դարձել 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

WhoScored-ը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է նաև Իտալիայի առաջնության 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում