22:48  ,  9 նոյեմբերի, 2020

Լեբրոն Ջեյմսի կոշտ արձագանքը ԱՄՆ-ի պատմության առաջին սևամորթ կին փոխնախագահի նշանակմանը (ֆոտո)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսն անդրադարձել է Կամիլա Հարիսի նշանակմանն ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնում: 56-ամյա Հարիսը ԱՄՆ-ի պատմության առաջին սևամորթ կին փոխնախագահն է:

«Տիկին փոխնախագահն այս հետույքներից հետո: Թագուհի Հարիս»,- Ինստագրամում գրել է ամերիկացի բասկետբոլիստը՝ հրապարակելով Կամիլա Հարիսի ու ԱՄՆ-ի նախորդ փոխնախագահների լուսանկարները:

Հիշեցնենք, որ Ջո Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Լեբրոն Ջեյմսը սոցցանցերում տեղադրել էր նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը՝ կատարելով հետևյալ գրառումը. «Դուք հեռացված եք»:

View this post on Instagram

MADAM VICE PRESIDENT on they asses!  #QueenHarris

A post shared by LeBron James (@kingjames) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում