10:20  ,  10 նոյեմբերի, 2020

ATP. Ռաֆայել Նադալի ռեկորը

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը ռեկորդ է սահմանել ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում անցկացրած շաբաթների ցուցանիշով, hաղորդում է ATP-ի մամուլի ծառայությունը:

Այս շաբաթը իսպանացի թենիսիստի համար 790-րդն է ATP-ի լավագույն տասնյակում: 34-ամյա Նադալը շրջանցել է ամերիկացի Ջիմի Քոնորսին, որը ATP-ի լավագույն տասնյակում է եղել 789 շաբաթ: Այդ ցուցանիշով երրորդ տեղում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (734 շաբաթ): Չեխ Իվան Լենդլը չորրորդն է (619 շաբաթ), իսկ ամերիկացի Պիտ Սամպրասը 5-րդն է (565 շաբաթ):

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Փարիզում անցկացված «Մասթերս» շարքի մրցաշարում Ռաֆայել Նադալը 1000-րդ հաղթանակն էր տարել կարիերայում: Նա հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց գերմանացի Ալեքսանդր Զվերևին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում