01:56  ,  9 նոյեմբերի, 2020

«Վալենսիա» - «Ռեալ»՝ 4։1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Վալենսիային» եւ պարտություն կրեց 1։4 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Կառլոս Սոլերը, որը երեք գոլն էլ խփեց 11 մետրանոցից։ Արքայական թիմի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Իսկ հյուրերի միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

«Ռեալը» 16 միավորով չորրորդն է։ «Վալենսիան» 9-րդն է՝ 11 միավոր։ Առաջատարը «Ռեալ Սոսյեդադն» է՝ 20 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Վալենսիա» - «Ռեալ»՝ 4։1 (տեսանյութ)

Կառլոս Սոլեր, 35, 11մ, 54, 11մ, 63, 11մ, Ռաֆայել Վարան, 43, ինքնագոլ - Քարիմ Բենզեմա, 23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում