22:25  ,  8 նոյեմբերի, 2020

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 1։1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվեց փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ Թիմերը բավարարվեցին ոչ ոքի արդյունքով՝ փոխանակելով մեկական գոլ։

«Լիվերպուլը» 17 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Տոտենհեմին»։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Մանչեսթեր Սիթին» 11-րդն է՝ 12 միավոր։

Առաջատարը 18 միավոր վաստակած «Լեսթեր Սիթին» է։

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 1։1 (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 31 - Մոհամեդ Սալահ, 13, 11մ

Չիրացրած 11մ՝ Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), 42

«Լեսթեր Սիթի» - «Վուլվերհեմփթոն»՝ 1։0 (տեսանյութ)

Ջեյմի Վարդի, 15, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում